Ընտրացանկ
Ազդագիր
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը հյուրընկալել է Ալեքսանդր Ջանոևին

Սեպտեմբերի 27-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը Շուշիում հյուրընկալել է հայտնի մեկենաս Միքայել Արամյանցի ծոռ Ալեքսանդր Ջանոևին, ով երկրորդ անգամ է Արցախում և նպատակ ունի բարեգործական ծրագրեր կյանքի կոչել հայրենիքում: Նարինե Աղաբալյանը ողջունել է Արամյանցի հետնորդի՝արմատներին մոտենալու ցանկությունը:

 Միքայել Արամյանցը ծնունդով Արցախի Քյաթուկ գյուղից է: 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի նավթարդյունաբերող և հայտնի բարերար էր, Ներսիսյան դպրոցի մշտական հովանավորը, հիմնադրել է  Թիֆլիսի նշանավոր Արամյանցի հիվանդանոցը, առաջին աշխարհամարտի տարիներին ապաստարաններ է կառուցել հայ գաղթականների համար:Ալեքսանդր Ջանոևը Միքայել Արամյանցի դստեր՝Աննայի թոռն է: Նա ապրում է Լոնդոնում, Գյուլբենկյան հիմնադրամի  Սուրբ Սարգիս նախագծի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 

Ջանոևն Արցախում  է ընտանիքի  հետ: Նարինե Աղաբալյանի հետ հանդիպումից հետո հյուրերը եղել  են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, այցելել Շուշիի թանգարաններ:

 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...