Ընտրացանկ
Ազդագիր
10-րդ երևանյան միջազգային երաժշտական փառատոնն՝Արցախում

Սեպտեմբերի 26-ին,10-րդ երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում  տեղի ունեցավ կամերային երաժշտության համերգ՝նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին: Փառատոնն  անցկացվում է ՀՀ նախագահի տիկին՝Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ:Փառատոնի գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան և Ալեքսանդր Չաուշյան:Դաշնակահար Նարե Արղամանյանի ու թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի համատեղ համերգային ծրագրում Բախ էր, Բալակիրև,Իսլամեյ,Դեբյուսի,Ռախմանինով:

Համերգին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը,«Ֆրանսիա-Ղարաբաղ»  բարեկամության շրջանակի նախագահ  Ֆրանսուա Ռոշբլուանը և այլք:

Ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում երաժիշտները վարպետության դասեր կանցկացնեն պատանի երաժիշտ-կատարողների համար: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...