Ընտրացանկ
Ազդագիր
Արցախում համերգներով հանդես է եկել «Ծիրանի» անսամբլը

Օգոստոսի 9-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, օգոստոսի 10-ին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում  համերգներով հանդես է եկել «Ծիրանի» անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝Արտակ Ասատրյան):

Երաժշտական կոլեկտիվի նպատակն է ներկայացնել հայ երաժշտության տարբեր շերտեր՝գեղջկական երգեր, միջնադարյան տաղեր, գուսանական երաժշտություն:«Ծիրանի» անսամբլը ստեղծվել է 2012 թվականին: Խումբն ի սկզբանե գորիքային հնգյակ էր՝դուդուկ, շվի, թառ, ուդ, դհոլ կազմով, որտեղ դուդուկը մենակատար գործիքն էր: 2014 թվականին խումբը համալրվել է երգիչներով:

«Ծիրանի» անսամբլի հյուրախաղերն Արցախում կայացել են  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...