Ընտրացանկ
Ազդագիր
Մամլո հաղորդագրություն

Ս.թ ԼՂՀ Շուշի քաղաքում տեղի կունենա «Հակոբ Գյուրջյան»  քանդակի  4-րդ միջազգային սիմպոզիումը:Արդեն ավանդական դարձած սիմպոզիումն այս անգամ միջազգային համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման հարթակ կդառնա  ԱՄՆ-ից, Չինաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից, Հայաստանի Հանրապետությունից հրավիրված և արցախցի քանդակագործների համար:

Ի  հիշատակ շուշեցի մեծանուն քանդակագործ Հակոբ Գյուրջյանի, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Շուշիում «Հակոբ Գյուրջյան»  քանդակագործության սիմպոզիումներ են անցկացվել  2011, 2012  և 2014  թվականներին՝ Իտալիայից, Բելգիայից, Խորվաթիայից, ճապոնիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Լեհաստանից, Բելոռուսից, Հայաստանից հրավիրված քանդակագործների մասնակցությամբ:Նախորդ 3 սիմպոզիումների ընթացքում կերտվել է չորս տասնյակից ավելի քանդակ, որոնց հիմնական մասը ցուցադրության է ներկայացված Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի պուրակում, քանդակներից մի քանիսը տեղադրված են Արցախի տարբեր բնակավայրերում:

«Հակոբ Գյուրջյան» 4-րդ միջազգային սիմպոզիումի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 10-ին, ժամը 12:00-ին , Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի քանդակի պուրակում: Պաշտոնական արարողության ավարտին համերգային ծրագրով հանդես կգա «Ծիրանի» անսամբլը:

ԼՂՀմշակույթիևերիտասարդությանհարցերինախարարություն

Վերջին հայտարարություններ