Ընտրացանկ
Ազդագիր
Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 9-11-ը Շուշիի շրջանի Բերդաձոր /Հին շեն/ գյուղում կանցկացվի «Արցախի Երիտֆորում» ամենամյա  ծրագիրը, որին կմասնակցեն  հանրապետության 30 համայնքներից 18-30 տարեկան շուրջ  80 երիտասարդներ:

Ծրագրի նպատակն է՝ նպաստել Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացմանն ու զարգացմանը, բարձրացնել երիտասարդների մասնակցությունը համայնքի զարգացման գործում, խթանել միջհամայնքային համագործակցությունը:

Եռօրյա ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն փոքր և միջին գործարարության կազմակերպման դասընթացներ, քննարկումներ Արցախում պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի, աջակցության մեխանիզմների, ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների և այլ թեմաների շուրջ, ինչպես նաև մշակութաժամանցային միջոցառումներ:

Նախատեսված են Երիտֆորումի մասնակիցների հանդիպումները  ԼՂՀ ղեկավարության  հետ:

 

ԼՂՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՒ ԵՐԻԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին հայտարարություններ