Ընտրացանկ
Ազդագիր
Մանկական «Նոր ալիք-2016»-ին Հայաստանը կներկայացնի փոքրիկ ղարաբաղցին

Մանկական «Նոր ալիք-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Միքայել Գրիգորյանը՝ 8-ամյա արցախցի Միշան: Նա ելույթ կունենա մրցույթի եզրափակիչ փուլերում՝ օգոստոսի 11-13-ին Ղրիմի «Արտեկ» կենտրոնում:

Միշան մրցույթին նախատեսում է ներկայացնել The Jackson 5-ի “I Want You Back” և իր «Փոքրիկ Ղարաբաղցին» ստեղծագործությունները, թեև կանոնների համաձայն, դրանք մրցույթի ստեղծագործական խմբի անդամների պահանջով կարող են փոփոխվել:

 Մանկական «Նորալիք» երգի միջազգային մրցույթն առաջին անգամ անց է կացվել Մոսկվայում ՝  2008 թվականին: Այն սկսել է լայն տարածում գտնել 2009 թ-ից, երբ մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության ավելի քան 4 հազար դիմում: 2010 թվականից մրցույթն անց է կացվում «Արտեկ» միջազգային մանկապատանեկան կենտրոնում

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...