Ընտրացանկ
Ազդագիր
Գավառում անցկացվեց էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնի համալիր միջոցառումների ցանկում «Սասնա տուն» հասարակական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ օգոստոսի 5-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կազմակերպել է էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը՝ «Ձենով Օհան» անվանակարգով: Մրցույթն առաջին անգամ անց է կացվել 2011 թվականին՝ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում:

Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են երիտասարդ էպոսասացներ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Արարատի մարզերից և Արցախից, ովքեր տեղական բարբառով կամ խոսվածքով ներկայացրել են հատվածներ  «Սասնա ծռեր» էպոսից:

Կոմիտասագետ, էպոսագետ Արթուր Շահնազարյանի նախագահությամբ մրցույթի գնահատող հանձնախումբը թիմային արդյունքներով առաջին տեղը շնորհել է Արցախի թիմին, որի կազմում ընդգրկված էին Մարգարիտա Միրզախանյանը (ք. Քարվաճառ), Մարիա Բարսեղյանը (ք. Մարտունի), Յուրա Մարգարյանը (գ. Խաչեն), Մարիամ Վարդանյանը և Գևորգ Հայրապետյանը (ք. Շուշի):

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...