Ընտրացանկ
Ազդագիր
Արցախում բարեգործական համերգով հանդես եկավ ռուսական հանրահայտ «Сегодня вечером» ռոք խումբը

Օգոստոսի 3-ին, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ,Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ ռուսական հայտնի «Сегодня вечером» ռոք խմբի համերգը:

Խումբն անմոռանալի երեկո և վառ զգացումներ  է պարգևել ներկաներին՝կատարելով իր ամենաճանաչված հիթերը:«Սա ժողովրդական համերգ է՝քաղաքականությունից դուրս,ամեն ինչից դուրս,ուղղակի երաժշտություն արցախցիների համար»,-ասել է համերգի կայացման աջակից,ռուս քաղաքագետ Դենիս Դվորնիկովը:Համերգին ներկա էր նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

 «Сегодня вечером» ռոք խմբի մասին հանդիսատեսն առաջին անգամ լսել է 2001 թվականին:Նրա մենակատարն է Նիկիտա Կոզլովը: 

 

Վերջին հայտարարություններ