Ընտրացանկ
Ազդագիր
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում սփյուռքի մի խումբ պարախմբեր հանդես եկան նաև Արցախում

Հուլիսի 26-ին, «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի շրջանակներում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Ռուսասատանի Դաշնության, Հունաստանի, Իրանի և Արցախի պարախմբերի և անհատ կատարողների համատեղ համերգը` նվիրված ՀՀ Անկախության 25- ամյակին:

Թեհրանի, Հունաստանի, Սանկտ-Պետերբուրգի, Կրասնոդարի, Մայկոպի, Սոչիի, Դոնի Ռոստովի պարախմբերի, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի, Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի, «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական  և «Արցախ» ազգագրական համույթների, «Արցախի ձայն» նախագծի մասնակիցները համերգին ներկայացրել են հայկական ժողովրդական պարեր:

Փառատոների մասնակիցների մեծամասնությունն առաջին անգամ էին Արցախում և ջերմությամբ էին խոսում Արցախում անցկացրած օրերի մասին:

Համերգին ակտիվ մասնակցության համար ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով ու հավաստագրերով պարգևատրել է և´ պարախմբերի և´ անհատ կատարողների:

Համերգին մասնակից բոլոր պարախմբերն արժանացել են նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրի:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՊՀ երկրների հայ համայնքի վարչության բաժնի պետ Անահիտ Զոհրաբյանը, արտերկրից ժամանած հյուրեր և այլոք:

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...