Ընտրացանկ
Ազդագիր
Կայացավ «ԸՆտանեկան ճամբար-2016» ծրագիրը

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ս.թ. հուլիսի 23-25-ը, Ասկերանի շրջանի Պատարա համայնքում անց կացվեց «Ընտանեկան ճամբար-2016» միջոցառումը:Եռօրյա ճամբարումին, այս անգամ մասնակցում էին 6-13 տարեկան երեխաներ ունեցող 25 ընտանիք՝ ԼՂՀ բոլոր շրջաններից և մայրաքաղաք Ստեփանակերտից: Նախորդ տարի առաջին տեղ զբաղեցրած «Նանե» թիմ-ընտանիքը մասնակցում էր արտամրցութային ձևաչափով:

Եռօրյա ընտանեկան ճամբարն անցավ հագեցած օրակարգով՝ լի ազգային-ավանդական, մարզատորիստական, մշակութային մրցույթներով և տպավորիչ ծանոթություններով:

Մրցույթների արդյունքների հանրագումարով առաջին մրցանակային տեղ է զբաղեցրել Բաղրյանների ընտանիքը՝ Շուշի քաղաքից, մրցանակը՝ 7-օրյա ուղևորություն Սոչի. մրցանակը սահմանել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու վարչապետ Արայիկ Հարությունյանը: Երկրորդ տեղ զբաղեցրել են Մկրտումյանների ընտանիքը՝ Ստեփանակերտ քաղաքից. մրցանակը  «Hisense» հեռուստացույց, այն սահմանել է Ստեփանակերտի քաղաքապետարանը: Երրորդ մրցանակային տեղ զբաղեցրել է Պետրոսյանների ընտանիքը՝ Մարտակերտ քաղաքից. մրցանակը՝  մարզական հագուստ երեք անձի համար Ստեփանեկրտի «Sport style» խանութից, այն սահմանել է Միքայել Գաբրիելյանցը:

Մարզա-տուրիստական մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած «Դրախտիկ» թիմը «Հայդուկ» խանութի կողմից ստացավ 3 ուսապարկ և 3 քնապարկ, հրաձգություն մայր ծնողների միջև մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած «Հայդուկ» թիմի մայրը` Լիլիթ Գասպարյանը «Ռեզոն» խանութի կողմից ստացավ մրցանակ` կաթսաների կոմլեկտ, հրաձգություն երեխաների միջև մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած «Անթեղ» թիմից Ամալիա Միրզոյանը «Կանցլեր» խանութի կողմից դպրոցական պարագաներ գնելու համար ստացավ 20.000 դրամ արժողությամբ նվեր-քարտի, պարանի ձգում մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած «Եղնիկներ» թիմը «Ջոլի» խանութի կողմից ստացավ 3 հատ 20.000 դրամանոց նվեր-քարտ, ուժային մրցույթ հայր ծնողների միջև մրցույթում հաղթել է «Հայդուկ» թիմը, որը «Ռենեսանս» սրճարանի կողմից արժանացավ «Ընտանեկան ընթրիք» մրցանակի և թեյերի հավաքածուի: «Նաղաշ» մշակութա-ժամանցային ծրագրում աչքի ընկած մասնակիցները ստացել են դպրոցական պարագաններ:

Մշակութային մրցույթներում ընտրվել են լավագույն 5 թիմ` «Վիկտորիա», «Եղնիկներ», «Զորավան», «Խաղաղություն», «Հայդուկ». նրանց համար կկազմակերպվի ուղևորություն դեպի Տաթևի վանական համալիր: Մշակութային մրցույթում աչքի են ընկել նաև Վիկա Պետրոսյանը, Միլենա Բաբայանը և Թագուհի Ավագյանը: Այդ երեխաների համար նախարարությունը կկազմակերպի վարպետաց դասեր, որպեսզի հետագայում ընդգրկվեն նախարարության կողմից կազմակերպվող համերգներում:

Ճամբարի մասնակից բոլոր ընտանիքները պարգևատրվել են նախարարության շնորհակալագրերով, իսկ մասնակից երեխաները գրենական պարագաներով: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...