Ընտրացանկ
Ազդագիր
Ստեփանակերտում կայացավ “Chico’s new Trio” և “Dolls” ջազային խմբերի համատեղ համերգը

Հուլիսի 25-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի է ունեցել Chico’s new trio (Արմեն Թութունջյան` հարվածայիններ, գեղարվեստական ղեկավար, Դավիթ Գյոդակյան` բաս, Կարեն Գրիգորյան` դաշնամուր) և Dolls (Տաթև Ալեքսանյան,  Քրիստինե Ալեքսանյան, Տաթև Համբարձումյան՝ վոկալիստներ) ջազային խմբերի համերգը:

Թե “Chico’s new trio” և թե “Dolls” ջազային խմբերն առաջին անգամ էին համերգով հանդես գալիս Ստեփանակերտում:

  “Chico’s new trio”-ի գեղարվեստական ղեկավար Արմեն Թութունջյանն այսպես ներկայացրեց խմբի պատմությունն ու համերգաշարի գաղափարը.

-Chico's and frendsխումբը ստեղծվել է 1993թ.-ին: Այն գոյատևեց 23 տարի: Այդ ժամանակահատվածում խմբի հետ նվագել են այնպիսի հանրահայտ հայ ջազմեններ, ինչպիսիք են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, ստեփանակերտցի Կարեն Գասպարյանը, Սիմոն Դովմազյանը և բազմաթիվ այլ երաժիշտներ: Մեկ տարի առաջ մի գաղափար ծնվեց։ Հունիսի 16-իմ գրքի շնորհանդեսն էր,  ներկայացնում էի «Ջազը Հայաստանում» գիրքը: Խորհրդանշելով սերունդների միջև կապը և իմանալով, որ Երևանում կան վիրտուոզ երաժիշտներԴավիթ Գյոդակյանն ու Կարեն Գրիգորյանը, որոշեցի նրանց հետ հանդես գալ երկու կատարումներով: Մեզ դա այնքան դուր եկավ, որորոշեցինք հավաքվել՝ եռյակ լինել: Մեկ տարում լայնածավալ ծրագիր կազմեցինք: Անշուշտ, մեկ համերգային ծրագրում անհնար է ներկայացնել ամբողջը: Մենք արդեն հասցրել ենք մասնակցել Երևանյան միջազգային ջազ-փառատոնին, Հայաստանը ներկայացրեցինք Շտուտգարտում անցկացված հայ մշակույթի օրերին։ Բազմաթիվ ելույթներ ենք ունենում Երևանյան ակումբներում, շատ ենք զբաղված, մեզ արդեն գիտեն, ճանաչում ու սիրում են: Աղջիկների տրիոյի անդամների հետ այսպիսի մի բան կատարվեց: Տաթև Ալեքսանյանը, որն իմ կոնսերվատորիայի աշակերտներից էր, դիմեց ինձ, որ լսեմ իր ներկայացրած աղջիկների եռյակի մի քանի կատարումներ: Մենք էլ արդեն եկել էինք այն մտքին, որ ժամանակն է վոկալիստների մի խումբ ընդգրկել: Աղջիկներն ունեն կարևոր շատար ժանիքներ. մաքուր երգումեն, այն էլ` եռաձայն, լավ սոլֆեջիոյի են տիրապետում: Մենք հասկացանք, որ կարելի է նրանց հետ հետաքրքիր գործեր անել: Անկեղծ ասեմ, դեռ անելիքներ ունենք: Այսօրվա ներկայացրածը շատ կարճ ժամանակահատվածի ծրագիրէԱռաջիկայում ծրագրերը շատեն, և, կարծում եմ, ամեն ինչ առջևում է,- եզրափակեց Ա. Թութունջյանը::

Վերջին հայտարարություններ