Ընտրացանկ
Ազդագիր
Ստեփանակերտում կայացավ Էսքիլեսի «Պարսիկները» ներկայացման առաջնախաղը

Հուլիսի 24-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ  Էսքիլեսի «Պարսիկները» ներկայացման առաջնախաղը։

Ներկայացման ռեժիսորը Արթուր Մակարյանն էր, պարերի բեմադրողը՝ Քրիստինե Կազանչյան:

 Ներկայացումը բեմադրվել է «Լույս»  հիմնադրամի  «Զարգացնենք Հայաստանը Միասին» ծրագրի շրջանակներում։  Ներկայացման դերասանական կազմը ԼՂՀ քաղաքացիներ են՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնից,  ԵԹԿՊ ինստիտուտի Շուշիի կուրսից, «Մռակած» պետական կամերային   երգչախմբից  և  Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան  երաժշտական քոլեջից։ 

 «Պարսիկները» հույն ողբերգակ Էսքիլեսի գլուխգործոցներից է, որտեղ ներկայացվում է Պարսկաստանը մ.թ.ա. 5-րդ դարում, երբ Պարսից արքա Քսերքսեսն արշավում է Հունաստանի մայրաքաղաք Աթենք և պարտություն կրում։ «Պարսիկները» առաջին պիեսն է, որը գրվել է պատմական հիմքերի վրա։ Սա մի ողբերգություն է` գրված թշնամու ձեռքով թշնամու մասին։

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...