Ընտրացանկ
Ազդագիր
Ստեփանակերտում ցուցադրվեց Առնո Խայաջանյանի «Քարքարոտ արահետներ» ֆիլմը

Հուլիսի 15-ին, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի աջակցությամբ,  Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կայացավ ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Քարքարոտ արահետներ»  վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: 

Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և մեծ էկրան է բարձրացել 2015-ի  հունվարին: Նկարահանումները կատարվել են Արևմտյան Հայաստանում և Ֆրանսիայում: Սցենարի հիմքում հեղինակի  ընտանիքի հիշողություններն են, որոնց միջոցով վերջինս բացահայտել է նոր փաստեր Հայոց ցեղասպանության մասին:

Ցուցադրության ավարտին ներկաները նաև հեղինակի հետ զրուցելու հնարավորություն ունեցան:

«Քարքարոտ արահետներ»  ֆիլմը ցուցադրվելու է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...