Ընտրացանկ
Ազդագիր
«Անբան Հուռին» երաժշտական անիմացիոն ֆիլմն Արցախում է

Հուլիսի  14-ին,  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում  ու Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի հիման վրա նկարահանված  համանուն մուլտֆիլմ-մյուզիքլի արցախյան առաջնախաղը, որին ներկա էր նաև ֆիլմի ստեղծագործական խումբը: (Բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Արթուր  Միքայելյան, բեմադրող նկարիչներ՝ Գայանե Բաբայան և Իգոր Պատրին, կոմպոզիտոր՝ Գեղայր Խլղաթյան: Հերոսներին հնչյունավորել են Էկա Հորստկան, Աստրիդ Էսքուզյանը, Անի Ադիլխանյանը, Նվարդ Հովակիմյանը, Արսեն Գևորգյանը և այլք):

Ֆիլմը պատմում է անբան Հուռիի զվարճալի արկածների մասին, ում մայրն ամուսնացրել է առևտրականի հետ: Մինչ ցուցադրությունն անդրադարձ եղավ նաև ֆիլմի ստեղծման ստեղծագործական ընթացքին: 4  տարվա աշխատանքից հետո «Անբան Հուռին» մեծ էկրան բարձրացավ ս.թ. հունիսի 1-ին:

«Մուլտարտ+» ստուդիայի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ նկարահանած կարճամետրաժ  անիմացիոն ֆիլմը  կցուցադրվի նաև Մարտունում, Հադրութում, Ասկերանում և Մարտակերտում:

Վերջին հայտարարություններ