Ընտրացանկ
Ազդագիր
Երիտասարդական խորհրդարանի անդամների հանդիպումը՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հետ

Հուլիսի 12-ին, Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամները   Շուշիում հանդիպել են  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հետ: Ողջունելով նորընտիր երիտասարդական խորհրդարանի անդամներին` Նարինե Աղաբալյանը խոսել  է պետական երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունների, հասարակության ու պետության զարգացման գործում երիտասարդների դերի մասին: Նախարարը մատնանշել է մի քանի թիրախներ, որոնք պետք է գտնվեն նաև երիտասարդական խորհրդարանի նշանառության տակ.  հայրենիքը սիրելու համար, պետք է ճանաչել այն,  հայրենաճանաչության ծրագիրը պիտի զարգացնել, պետական քաղաքական  կյանքում առավել ակտիվ պետք է լինել: Նարինե Աղաբալյանը կարևորել է նաև Շուշիի՝ մշակութային կենտրոնի, արվեստների ու արհեստների քաղաքի երբեմնի փառքի վերականգնումը, և այդ համատեքստում նախարարության՝ Շուշիում տեղակայված լինելու փաստը: Երիտասարդական խորհրդարանի անդամները հետաքրքվել են ընթացիկ ծրագրերով, համագործակցության ուղիներով և պատրաստակամություն են  հայտնել աջակցել: Հնչել են նաև առաջարկներ, որոնք նախարարությունը պատրաստ է քննարկել՝ հաշվի առնելով դրանց արդյունավետությունը:

Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի ուղեկցությամբ երիտասարդական խորհրդարանի անդամները շրջայց են կատարել  Շուշիի նախկին Մարիամյան օրիորդաց դպրոցի շենքում, որտեղ տեղակայված է նախարարությունը, ծանոթացել շենքում տեղակայված արհեստանոցին: Օրվա ծրագիրն ավարտվել է Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի՝ (Կանաչ ժամ)  այցելությամբ: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...