Ընտրացանկ
Ազդագիր
Միջոցառումներ`նվիրված Վարդավառի տոնին

Հուլիսի 3-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Քրիստոսի պայծառակերպության տոնը, որը նաև Վարդավառ անունով է հայտնի, մեծ ժողովրդականություն է վայելում,իսկ  մանուկների և երիտասարդների համար այն նաև ուրախության և սիրո խորհուրդ ունի:Քրիստոսի պայծառակերպության տոնին նվիրված Սուրբ պատարագ է մատուցվել Արցախի բոլոր գործող եկեղեցիներում, Գանձասարում` Արցախի թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ:1240 թվականին հենց Վարդավառի տոնին է օծվել Գանձասարի վանքը:Օրվա կրկնակի խորհուրդը Գանձասարում ընդգծել են հանրապետության մշակութային կոլեկտիվները:Նրանց կատարմամբ`ազգային պարերով, հոգևոր ու ազգագրական երգերի շարաններով`Գանձասարի բարձունքում Վարդավառի ժողովրդական տոնախմբության մեկնարկն է ազդարարվել: Երիտասարդական հասարակական կազմակերպությունները  Քրիստոսի պայծառակերպության տոնն Այգեստան գյուղում են նշել:ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ մաքրվել և բարեկարգվել է գյուղի Մոշ աղբյուրն ու նրա մերձակայքը:

 

Հ.Գ.Պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից է:Նվիրված է Թաբոր լեռան վրա աղոթքի պահին Քրիստոսի աստվածային կերպարի բացահայտմանը,նրա պայծառակերպմանը:Դա տեսել են նրա հետ Թաբոր բարձրացած երեք աշակերտները,ովքեր նաև Քրիստոսի հետ զրուցող Մովսեսին ու Եղիային են տեսել ու նրանց հովանի լուսեղեն ամպը, որից եկող ձայնն ազդարարել է.«Դա է իմ սիրելի Որդին,որին հավանեցի,Դրան լսեցեք»: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը,որ Հիսուսն Աստծո Որդին է:

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...