Ընտրացանկ
Ազդագիր
Արցախում համերգներով հանդես եկավ Խաչատրյան Տրիոն

Հունիսի 16-ին, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ , Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կայացավ Խաչատրյան Տրիոյի համերգը:  Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ) կազմով՝ երաժշտական կոլեկտիվը հանդիսատեսին ներկայացավ, ինչպես միշտ, հետաքրքիր նվագացանկով՝հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ընդգրկմամբ:

2011 թվականին  է  սկսվել Արցախի հետ Խաչատրյան Տրիոյի  ծանոթությունը, ապա՝ վերածվել մեծ բարեկամության:  Երաժիշտներն Արցախ են գալիս տարբեր նախաձեռնությունների շրջանակներում («Երաժշտություն հանուն Խաղաղության» նախագիծ ), կամ էլ, պարզապես,  մեկ  անգամ ևս արցախցիների կողքին լինելու ցանկությամբ:

Դասական երաժշտարվեստի արցախցի երկրպագուները սիրված կատարողներին ունկնդրելու հնարավորություն ունեցան նաև Շուշիում՝Կերպարվեստի պետական թանգարանում՝հունիսի 17-ին: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...