Ընտրացանկ
Ազդագիր
Արցախցի երիտասարդները հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում

Մայիսի 26-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության  «Մերօրյա հերոսները» ծրագրի շրջանակներում,«ՆՆջեցեք խաղաղությամբ: Ձեր գործը շարունակում ենք»  կարգախոսով  Արցախի երիտասարդական-հասարակական կազմակերպությունների անդամները հարգանքի տուրք  են մատուցել 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին՝այցելելով Գորիսի հուշահամալիր, ծաղկեպսակներ  խոնարհելով սիսիանցի 9 հերոսների հիշատակին, ապա Սիսիանի Սբ.Գրիգոր  եկեղեցում  կատարվել է երիտասարդների օրհնության կարգ:

Մայիսի 27-ին նախաձեռնությանը միացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:Երևանի Հանրապետության հրապարակից ԼՂՀ և ՀՀ մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպությունների  անդամներ,Երևանում ուսանող արցախցի երիտասարդներ  այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն:Հիշատակի արարողությունները շարունակվել են Գյումրու ազատամարտիկների պանթեոնում, ապա Գյումրու Սբ. Աստվածածին «Յոթ Վերք»  եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան արարողություն: Ապրիլյան պատերազմի օրերին Շիրակի մարզից 14 հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանությանը:

«Մերօրյա հերոսները»  ծրագիրը շարունակական է լինելու.հիշատակի նման միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանի բոլոր մարզերում: Ծրագրի նպատակն է երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրության, ազգասիրության գաղափարները՝նպատակ ունենալով բարձրացնել հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը:

Հ.Գ.  Մայիսի 8-ին «ՆՆջեցեք խաղաղությամբ:Ձեր գործը շարունակում ենք»գրությամբ ժապավեններով ու ծաղկեպսակներով   Արցախի երիտասարդական-հասարակական կազմակերպությունների անդամները հարգանքի տուրք են մատուցել  2016 թվականի ապրիլյան պատերազմին զոհ դարձած արցախցի   քաջորդիներին ՝այցելելով յուրաքանչյուրի շիրիմին  և գլուխ խոնարհելով  նրանց հարազատների առաջ՝Ստեփանակերտում,Մարտակերտի,Հադրութի,Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում :

Վերջին հայտարարություններ