Ընտրացանկ
Ազդագիր
Ստեփանակերտում բացվել է «Քարտեզները պատմում են» խորագրով ցուցահանդես

Մայիսի 28-ին,  ԼՂՀ մշակույթի  և երիտասարդության պալատում բացվել է «ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբի «Քարտեզները պատմում են» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում ակումբի անդամները ներկայացրել են պատմական քարտեզները, դրանց հետ կապված հետաքրքիր իրադարձություններ, հետաքրքրաշարժ դեպքեր, ինչպես նաև քարտեզների գիտական և պատմական արժեքը:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը,  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Հ.Գ «ԱՅԱՍ» ակումբը հիմնադրվել է 1985 թվականին, Երևանում: Իր գործունեության ընթացքում  կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, մասնակցել ծովային պատմության նվիրված  միջազգային գիտաժողովների  և ստեղծել մի շարք թեմատիկ աշխատություններ:  Ակումբի հետաքրքրությունների շրջանակը մեծ է՝նավաշինություն, նավագնացության ու քարտեզագրության պատմություն, ստորջրյա հետազոտություններ, զինանիշագիտություն, նավամոդելավորում և նավագնացությունների իրականացում:

«ԱՅԱՍ»-ը Ծովային հետազոտությունների միջազգային ընկերության, Ծովային պատմության միջազգային հանձնաժողովի, Հաշմանդամային առագաստային սպորտի միջազգային ֆեդերացիայի, Հայկական աշխարհագրական ընկերության անդամ է: 

 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...