Ընտրացանկ
Ազդագիր
«Թանգարանների գիշեր»՝ Արցախում

Մայիսի 21-ին  «Թանգարանների գիշեր»  համաեվրոպական նախագծի շրջանակներում  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ:

 Արցախի պետական պատմաերկրագիտական  թանգարանում կազմակերպվել է «Պատմական Արցախի օկուպացված տարածքները» թեմայով դաս-դասախոսություն: Մարտունու պատմաերկրագիտական թանգարանում բացվել է  «Մոնթե Մելքոնյանի կյանքն ու գործունեությունը» թեմայով ցուցահանդես:  «Ապրիլյան  պատերազմի իմ մտորումները» թեմայով դասախոսություն է կազմակերպել   Բերդաշենի պատմության թանգարանը, «Հայրենասիրություն՝արյան կանչով»  և «Քաշաթաղի թանգարանի  20-ամյա գործունեությունը» թեմաներով դաս-դասախոսությամբ հանդես են եկել Հադրութի Ա.Մկրտչյանի անվան  հայրենագիտական թանգարանի Մեծ Թաղերի մասնաճյուղը և Քաշաթաղի երկրագիտական թանգարանը,  «Հադրութի շրջանի պատմաճարտարապետական հուշարձաններ. եկեղեցիները»  թեմայով ցուցահանդես է բացվել Հադրութի Ա.Մկրտչյանի անվան  հայրենագիտական թանգարանում:

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել «Անկախության սերնդի նկարիչներ» խորագրով ցուցահանդես և դասական համերգ: Ցուցահանդեսին մասնակցել են անկախության սերնդի 13 նկարիչներ՝ մոտ 5  տասնյակ աշխատանքներով (գեղանկար և քանդակ):  Ներկա էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Նոր  ցուցանմուշների ցուցադրություն է կազմակեպվել  Երկրաբանության պետական թանգարանում, իսկ Շուշիի պատմության թանգարանն այցելուներին ներկայացել է մշտական ցուցադրությամբ:

Հ.Գ. ՖրանսիայիմշակույթինախարարությաննախաձեռնությամբԵվրոպայիխորհրդիևՅՈՒՆԵՍԿՕ-իհովանավորությամբամենտարիմայիսինանցկացվումէ «Թանգարաններիգիշեր» համաեվրոպականմիջոցառումը, որինմասնակցումեննաև  ՀայաստանիևԱրցախիթանգարանները

Վերջին հայտարարություններ