Ընտրացանկ
Ազդագիր
Ստեփանակերտում տեղի է ունեցել Արմեն Ահարոնյանի համերգը՝«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրների մասնակցությամբ

Մայիսի 18-ին  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոնի շրջանակներում, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կայացավ  համերգ՝ մրցույթ-փառատոնի  պատվավոր անդամ,  դաշնակահար Արմեն Ահարոնյանի (ԱՄՆ) և փառատոնի դափնեկիր երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:  Ճանաչված դաշնակահարի յուրօրինակ կատարմամբ  հնչեցին    հայ և  աշխարհահռչակ   կոմպոզիտորների  ստեղծագործություններ:  Տեղի ունեցավ նաև «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի արցախցի դափնեկիրների պարգևատրման արարողությունը:

Արցախ-Սփուռք մշակութային կապերի  զարգացմանը նպաստելու և Արցախում  բարեգործական համերգով  հանդես գալու  համար, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը  շնորհակալագիր է  հանձնել դաշնակահարին:

Վերջին հայտարարություններ