Ընտրացանկ
Ազդագիր
Տոնական միջոցառումներ` Ստեփանակերտում

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում և հարակից պուրակում, ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ,  տեղի են ունեցել տոնական միջոցառումներ`նվիրված մայիսյան եռատոնին:

«Նաղաշ» մշակութաժամանցային  ծրագրի շրջանակներում երեխաները պատրաստել են  շնորհավորական բացիկներ: Ելույթ են ունեցել Արցախի ստեղծագործական խմբերը: Կազմակերպվել է հայկական ազգագրական պարերի բաց դաս, նախնական զինվորական պատրաստության  դաս և բաց մրցույթ(ավտոմատի քանդում-հավաքում): «Տոնդ շնորհավոր, զինվոր» ակցիայի շրջանակներում պատրաստվել են ծանրոցներ`մայիսյան հաղթանակներն ամուր պահող և նոր հաղթանակներ կերտող ԼՂՀ ՊԲ զինծառայողների համար:

Վերջին հայտարարություններ