Ընտրացանկ
Ազդագիր
Շուշիում բացվել է «Ղարաբաղի վերածնունդը» խորագրով ցուցահանդես

Մայիսի 9-ին Շուշիի Արվեստի կենտրոնում բացվեց  «Ղարաբաղի վերածնունդը» խորագրով  ֆոտոցուցահանդես և տեղի ունեցավ «Արցախ-Վերածնունդ» գրքի շնորհանդեսը:

Ցուցահանդեսն Արցախում կազմակերպելու գաղափարը լուսանկարիչ Մարտին Շահբազյանինն է, որը ամիսներ առաջ է հայտնել իր ցանկությունը՝ մայիսյան եռատոնի առիթով հենց Շուշիում կենսագործելու այն: Ցուցահանդեսը դարձավ ևս մեկ  հնարավորություն՝ վերհիշելու և վերաիմաստավորելու մեր հաղթանակները:

Արցախի Հանրապետության անկախության պատմությունը պատերազմի, հույսի, հաղթանակի, վերածննդի և զարգացման պատմություն է, որի  վավերագրերը՝ Մարտին Շահբազյանի, Դավիթ Հակոբյանի, Հակոբ Բերբերյանի, Մաքս Սիվասլյանի, Վիտալի Դանիելյանի, Ռուսլան Սարգսյանի, Հակոբ Պողոսյանի և PanARMENIAN ֆոտոյի   լուսանկարները «Ղարաբաղի վերածնունդը» ֆոտոցուցահանդեսի և «Արցախ-Վերածնունդ» գրքի տեսքով ներկայացրել է նախագծի հեղինակ՝ ՀՀ վաստակավոր լուսանկարիչ Մարտին Շահբազյանը:

Ցուցահանդեսում ներկայացված բոլոր աշխատանքները նախագծի հեղինակը նվիրեց Արցախին:

Ցուցահաանդեսի բացմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հ.Գ   Մարտին Շահբազյանը բազմաթիվ  հանրապետական և միջազգային ցուցահանդեսների մասնակից է: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում: 2001-2010  թվականներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցը: 3  անգամ ճանաչվել է ՏԱՍՍ լավագույն լուսանկարիչ: 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը «Ռոյթերս» գործակալության կողմից արժանացել է  «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին:

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...