Ընտրացանկ
Ազդագիր
Գրական սեմինար՝ռուս հայտնի գրական խմբագիր Տատյանա Լեդինայի մասնակցությամբ

Մայիսի 5-ին  Ստեփանակերտի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում «Արցախ: Ապագայի կերպարները» ստեղծագործական մրցույթի մասնակիցների համար կազմակերպվեց տեսադասընթաց՝ուղղված գրական վարպետության կատարելագործմանը: Անցած տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, Ռուսաստանի հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովի նախաձեռնությամբ և «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության ու Արցախի ռուսական համայնքի աջակցությամբ, արցախցի դպրոցականները մասնակցել են «Արցախ: Ապագայի կերպարները» ստեղծագործական մրցույթին: 15 մրցութային շարադրությունները նոյեմբերին  մրցանակների են արժանացել, իսկ մրցույթի նախաձեռնող Դենիս Դվորնիկովն առաջարկել է երիտասարդ ստեղծագործողներին աջակցելու համար գրական սեմինարների շարք կազմակերպել: 

Առաջին դասընթացը վարում էր Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեցող  գրական խմբագիրներից մեկը՝ Տատյանա Նիկոլայի Լեդինան: Դասընթացի ժամանակ խոսվեց գրական վարպետության հիմունքների, սկսնակ գրողներին բնորոշ սխալների, խոսքի զգացում զարգացնելու  և ստեղծագործական խնդիրը գրագետ կատարելու մասին:

Սեմինարն իրականացվել է  «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և Արցախի ռուսական համայնքի համագործակցությամբ: Նախագծի աջակիցն է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Առաջիկայում շարադրությունների ժողովածուն լույս է տեսնելու առանձին գրքով:

Հ.Գ.Տատյանա Լեդինան սկսնակ հեղինակների հետ աշխատելու բացառիկ փորձ ունի:  1980-ականներին աշխատել է  հայտնի  «Юность» ամսագրում, օգնել երիտասարդ գրողներին՝բացահայտելու իրենց ներուժը: Այսօր նա հաջողությամբ համագործակցում է ռուսական «Рипол-Классик», «Прогресс», «Этерна»  ճանաչված հրատարակչությունների հետ: Վերջին մի քանի տարում խմբագրել է  հարյուրից ավելի  գրքեր, թարգմանել արտասահմանյան գրողների ստեղծագործություններ: 

Վերջին հայտարարություններ