Ընտրացանկ
Ազդագիր
Կայացավ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևը» գրքի շնորհանդեսը

Մայիսի 4-ին   Ստեփանակերտում  կայացավ  ռադիոլրագրող, հրապարակախոս,զոհված ազատամարտիկ  Աշոտ Չախոյանի մայր Գոհար Մարտիկյանի՝ «Ապրելու բանաձևը» պատմավավերագրական  մատենաշարի  շնորհանդեսը:Գոհար Մարտիկյանի վերջին 12 տարիների աշխատանքը նվիրված է արցախյան ազատամարտում հերոսացած հայ քաջորդիների ամփոփ կենսագրական մատենաշարի ստեղծմանը, որն առյուծասիրտ  հայորդիների  կյանքի, սխրանքի ու հայրենասիրության պատմությունն է՝ վավերացված գեղարվեստական վիպերգում:

«Անդրադրառնալով յուրաքանչյուր հերոսի ապրելու բանաձևին՝ ես ջանում եմ  տալ պատմական անցյալից մինչև մեր օրերը հաղթանակի բերող այն տրամադրվածությունը, որը տարավ տղաներին կռվի դաշտ: Արցախյան պատերազմը լոկ հերոսամարտ չէ, այն գրերի գյուտից հետո հայոց պատմության երկրորդ ոսկեդարն է»,- ներկաներին ուղղված  իր խոսքում ասաց հեղինակը:«Ապրելու բանաձևի»  յուրաքանչյուր հատոր հայրենասիրության ու հերոսականության անմոռաց դասեր է տալիս բոլորիս, բոլորիս հուզում և ոգեշնչում՝իրենց խոսքում նշեցին շնորհանդեսին ներկա  հերոսների հարազատները:

ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, երախտագիտություն հայտնելով հեղինակին, ասաց.«Գրքի շնորհանդեսը պատահական չէ, որ կազմակերպվել է հատկապես  այս օրերին: Այսօր շատ կարևոր է  հետ  նայել մի պահ, նայել մեր անցած ճանապարհին, նորից  հիշել հերոսներին և վերագնահատել  մեր  ձեռքբերումները և մեր հերոսների պատգամներով գոտեպնդվել ու շարունակել պայքարը»:

Հայաստանի ժուռնալիստների միության  «Ազդարար» մրցանակի,  նախագահական Հայկյան մրցանակի դափնեկիր Գոհար Մարտիկյանը նոր շարք է սկսել, հանձն է առել բացահայտելու  թշնամու՝ ապրիլյան վերջին ոտնձգության  ժամանակ Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած  հայորդիների ապրելու բանաձևը:

 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...