Ընտրացանկ
Ազդագիր
«Երիտֆորում 2018» ծրագրի մրցույթ
«Երիտֆորում 2018» ծրագրի մրցույթ
21 Հունիս 2018

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, կարևորելով միջհամայնքային և ներհամայնքային համագործակցության ակտիվացումն ու զարգացումը, պետական ծրագրերին երիտասարդությանն իրազեկման և համայնքի զարգացման գործում երիտասարդների ներգրավվածությունը, հայտարարում է «Երիտֆորում 2018» ծրագրի մրցույթ:Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդական կամ երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող, ԱՀ-ում գրանցված իրավաբանական անձինք: Ծրագրերի հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հուլիսի 15-ը ներառյալ: Հայտերի ներկայացման և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժին՝ ք. Շուշի, Հախումյան 28 հասցեով կամ զանգահարել /047/ 73 20 73, /047/ 73 40 73 հեռախոսահամարներով: Էլ. հասցե՝ [email protected]gmail.com:

Վերջին հայտարարություններ