Ընտրացանկ
Ազդագիր
Վերապատրաստման դասընթաց
Վերապատրաստման դասընթաց
19 Հունվար 2018

 

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը՝ կարևորելով երիտասարդության շրջանում ոչ ֆորմալ կրթության խթանումը, <<Երիտասարդության ինքնիրացման և զարգացման պայմանների ապահովում>> ծրագիրի շրջանակներում երիտասարդության շրջանում ճարտասանական խոսքի զարգացման նպատակով ս.թ փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում ք. Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի ընթերցասրահում կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ <<Հրապարակային խոսք>> խորագրով: Դասընթացը կվարի ՀՀ-ից հրավիրված ռեժիսոր, հռետոր, հեռուստառադիոհաղորդավարների դպրոցի հիմնադիր Սուսաննա Ալեքսանյանը: Սեմինարի թեմաներն են՝

- Խոսքը՝ հաջողության հասնելու միջոց

-Խոսքի էներգետիկան 

-Խոսքի վարպետություն 

-Միմիկա և ժեստ

 Ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հունվարի 29-ը ներառյալ: Հայտերի ներկայացման և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժին՝ ք. Շուշի, Հախումյան 28 հասցեով կամ զանգահարել /047/ 73 20 73, /047/ 73 40 73 հեռախոսահամարներով, Էլ. հասցե՝ [email protected]:

Վերջին հայտարարություններ