Ընտրացանկ
Ազդագիր
Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության...
Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության տարբերանշանի (լոգո) մրցույթ
27 Նոյեմբեր 2017

 ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հայտարարում է  Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության տարբերանշանի (լոգո) մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ. դեկտեմբերի 20-ը ներկայացնել՝

- տարբերանշանի էսքիզը՝ թվային տարբերակով` JPEG կամ PDF ձեւաչափով,

- տարբերանշանի նկարագրությունը, գաղափարական իմաստը,

  կիրառման ձևերը,

- մասնակցի տվյալները (ԱԱՀ, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը,

  էլ.հասցե, բջջ. hեռախոս):

Մրցույթի արդյունքները կամփոփվեն Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի կողմից: Հաղթող ճանաչված  տաբերանշանի հեղինակը կպարգևատրվի 250.000 ՀՀ դրամ մրցանակով: Մրցույթի հաղթողի հետ կկնքվի  ստեղծագործության օգտագործման իրավունքի օտարման պայմանագիր:

Ներկայացված աշխատանքի հեղինակային իրավունքի  պատասխանատվությունը կրում է մրցույթի մասնակիցը:

Մասնակցության հայտերն ուղարկել mofcartsakh@gmail.com էլեկտրոնային հասցեով: Տեղեկատու հեռախոս (047) 73-23-06:

30 տարի առաջ Ղարաբաղյան շարժումով սկիզբ դրվեց դժվարին, բայց հաղթական  մի ուղու, որն արցախցուն տարավ դեպի բաղձալի ու կենսական հաղթանակ, ու որի արդյունքում ազատ ու անկախ Արցախն այլևս իրողություն է: Այս կարևոր իրադարձությունը նշանավորելու և իսկական ժողովրդական տոնի վերածելու նպատակով ստեղծվել է  Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով՝ ԱՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ:

 

 

Վերջին հայտարարություններ