Ընտրացանկ
Ազդագիր
Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառում
Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառում
24 Նոյեմբեր 2017
Նոյեմբերի 30-ին ԱՀ Մարտակերտ քաղաքում կկազմակերպվի Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը կներկայացվի Լ. Ազգալդյանի կյանքն ու գործունեությունը, կատարած սխրանքները, նրա ղեկավարած ջոկատի անցած մարտական ուղին: Կցուցադրվի նրանց մասին պատմող տեսահոլովակ:Միջոցառման նպատակն այսօրվա սերնդին Լեոնիդ Ազգալդյանի կերպարին ծանոթացնել է: Միջոցառմանը նաև ներկա կլինեն նրա զինակից ընկերները: Կհնչեն նրա թևավոր խոսքերն ու հայրենասիրական խրատները:Մուտքն ազատ է:Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ ավելի խոր ծանոթանալու հայ հերոսների կյանքին։ Հասցե՝ ԱՀ, ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փող., շենք 51, Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան։Օր՝ 2017թ․ նոյեմբերի 30, ժամը՝ 15:00
Վերջին հայտարարություններ