Ընտրացանկ
Ազդագիր
«Առողջ ապրելակերպ » ծրագրի տարբերանշանի մրցույթ
«Առողջ ապրելակերպ » ծրագրի տարբերանշանի մրցույթ
04 Նոյեմբեր 2017

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հայտարարում է «Առողջ ապրելակերպ» ծրագրի տարբերանշանի /լոգո/ մրցույթ։

«Առողջ ապրելակերպ» ծրագրի նպատակը հասարակության մեջ՝ երիտասարդության շրջանում, առողջ սերնդի դաստիարակումն է ու վնասակար երևույթների (ծխախոտի օգտագործում, թմրանյութերի օգտագործում, ամառողջ սնունդ, հղիության արհեստական ընդհատում) դեմ պայքարելն է։

Տարբերանշանը /լոգո/ առավելագույնս պետք է արտահայտի ծրագրի էությունը, լինի բովանդակալից և հետաքրքիր: Այն կօգտագործվի «Առողջ ապրելակերպ» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ժամանակ և քարոզչական նյութերում:

Լավագույն տարբերանշան /լոգո/ պատրաստողը կպարգևատրվի 50.000 դրամով։ Բոլոր հետաքրքրված մարդիկ տարբերանշանները կարող են ուղարկել eritbajin@gmail.com էլ․հասցեով։Տեղեկատու հեռախոսահամարներ` /047/ 73-20-73, /097/ 29-79-72, /097/ 74-27-22:

Վերջին հայտարարություններ