Ընտրացանկ
Ազդագիր
Ֆիլմի մրցույթ՝ նվիրված Ստեփանակերտին
Ֆիլմի մրցույթ՝ նվիրված Ստեփանակերտին
02 Օգոստոս 2017

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է Ստեփանակերտին նվիրված ֆիլմերի մրցույթ:

Մրցութային աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն գաղափարը, ռեժիսորական և օպերատորական աշխատանքը, կատարման որակը:

Մասնակցության համար անհրաժեշտ է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության էլ.  փոստին (mincult.nkr@gmail.com)  ուղարկել մրցույթին մասնակցության հայտը և մրցութային աշխատանքը՝  հեղինակի մասին տեղեկություններով:

Մրցութային ֆիլմերին ներկայացվող պահանջները հետևյալն են.

    Տևողությունը՝ մինչև 5 րոպե, Անվանումը՝ հեղինակի ընտրությամբ:

Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 31-ը:

Լավագույն ճանաչված ֆիլմը կարժանանա Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հատուկ մրցանակին:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (097) 21 79 21 հեռախոսահամարով:

Վերջին հայտարարություններ