Ընտրացանկ
Ազդագիր
Թանգարանների միջազգային օրն Արցախում
Թանգարանների միջազգային օրն Արցախում
15 Մայիս 2017

 

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 18-ին և 20-ին՝ Թանգարանների միջազգային օրվան ու «Թանգարանների գիշերվան» նվիրված, նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում տեղի կունենան հետևյալ միջոցառումները.

1. Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան

«Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» թեմայով ցուցահանդես, սկիզբը՝ մայիսի 18-ին, ժամը 11:00-ին

«Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» թեմայով դաս-դասախոսություն (Արցախի պետական համալսարան), սկիզբը՝ մայիսի 20-ին, ժամը 10:00-ին

 2. Մարտունու պատմաերկրագիտական թանգարան

«Մարտունու շրջանի հերոսական պաշտպանությունը» թեմայով ցուցահանդես և դաս-դասախոսություն, սկիզբը՝ մայիսի 18-ին, ժամը 11:00-ին

«Ապրիլյան պատերազմի արձագանքները» թեմայով դաս-դասախոսություն (Մարտունու թիվ 1 հիմնական դպրոց), սկիզբը՝ մայիսի 20-ին, ժամը 14:00-ին

 3. Բերդաշենի պատմության թանգարան

«Ինքնապաշտպանական ջոկատների կազմավորումը Բերդաշենում» թեմայով դաս-դասախոսություն (Բերդաշենի Մոնթե Մելքոնյանի անվան միջն. դպրոց), սկիզբը՝ մայիսի 18-ին, ժամը 12:00-ին

Մշտական ցուցադրություն, սկիզբը՝ մայիսի 20-ին, ժամը 09:00-ին

 4. Շուշիի պատմության թանգարան

«Բերդաքաղաք» ֆիլմի ցուցադրություն, սկիզբը՝ մայիսի 18-ին, ժամը 17:00-ին

«Հարսանիք լեռներում» թեմայով դաս-դասախոսություն՝ նվիրված Շուշիի ազատագրմանը, սկիզբը՝ մայիսի 20-ին, ժամը 17:00-ին

«Իմ նախնիները» խորագրով լուսանկարների ցուցահանդես, սկիզբը՝ մայիսի 20-ին, ժամը 11-ին

 5. Շուշիի կերպարվեստի պետական թանգարան

«Հայտնի շուշեցին. Հակոբ Գյուրջյան» թեմայով ցուցահանդես և ֆիլմի ցուցադրություն, սկիզբը՝ մայիսի 18-ին, ժամը 17:00-ին

«Երուսաղեմի հայկական և ռուսական սրբավայրերը» թեմայով արխիվային լուսանկարների ցուցահանդես (Շուշիի արվեստի կենտրոն), սկիզբը՝ մայիսի 20-ին, ժամը 15:00-ին

 6. Շուշիի երկրաբանության թանգարան

«Պատանի բնագետ» հանրապետական երկրորդ «բրեյն-ռինգ» (Շուշիի կերպարվեստի պետական թանգարան), սկիզբը՝ մայիսի 18-ին, ժամը 11:00-ին

Մշտական ցուցադրություն, սկիզբը՝ մայիսի 20-ին, ժամը 09:00-ին

 7. Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան

«Ինքնապաշտպանությունը որպես բռնության կանխման միջոց» թեմայով ցուցահանդես, սկիզբը՝ մայիսի 18-ին, ժամը 11:00-ին

«Օղակ» օպերացիան» թեմայով դաս-դասախոսություն, սկիզբը՝ մայիսի 20-ին, ժամը 15:00-ին

 8. Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի Մեծ Թաղերի մասնաճյուղ

Մշտական ցուցադրություն, սկիզբը՝ մայիսի 18-ին, ժամը 09:00-ին

 9. Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան

«Ասկերանի բերդը և Խաչենագետի հովտի հուշարձանները» թեմայով դաս-դասախոսություն, սկիզբը՝ մայիսի 18-ին, ժամը 14:30-ին

«1920-1980-ական թթ. սպիտակ ցեղասպանությունը» թեմայով դաս-դասախոսություն, սկիզբը՝ մայիսի 20-ին, ժամը 15:00-ին

 10. Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան

«Մեկ տարի անց» թեմայով ցուցահանդես, սկիզբը՝ մայիսի 18-ին, ժամը 12:00-ին

«Մեր ներկան՝ հաղթանակների արդյունք» թեմայով ցուցահանդես, սկիզբը՝ մայիսի 20-ին, ժամը 18:00-ին

 11. Կոլխոզաշենի Պարսեղովի անվան տուն-թանգարան

«Ա. Բակունցը ստալինյան բռնությունների զոհ» թեմայով դաս-դասախոսություն (Կոլխոզաշենի Հրաչյա Բեգլարյանի անվան միջնակարգ դպրոց), սկիզբը՝ մայիսի 18-ին, ժամը 12:00-ին

Մշտական ցուցադրություն, սկիզբը՝ մայիսի 20-ին, ժամը 09:00-ին

 12. Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարան

«Բերձորի ազատագրման 25-ամյակը» թեմայով ցուցահանդես, սկիզբը՝ մայիսի 18-ին, ժամը 12:00-ին

Մշտական ցուցադրություն, սկիզբը՝ մայիսի 20-ին, ժամը 09:00-ին

 13. «Տատիս սնդուկը» թեմայով ցուցահանդես-վաճառք (Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան պուրակ), սկիզբը՝ մայիսի 18-ին, ժամը 12:00-ին

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (047) 73-38-98 հեռախոսահամարով:

 

Վերջին հայտարարություններ