Ընտրացանկ
Ազդագիր
Հայտարարություն
Հայտարարություն
21 Ապրիլ 2017

Հարգելի՛ երիտասարդներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի քաղաքում տեղի է ունենալու «Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնը»:

Միջոցառման նպատակը համաշխարհային երիտասարդական հարթակների համախմբումը, միջազգային կապերի և միջազգային, միջմշակութային փոխգործակցության ամրապնդումն է:

Փառատոնի ծրագիրը ներառում է տարբեր մարզաձևերի մրցույթներ, քաղաքական թեմաներով սեմինարներ և քննարկումներ, համերգներ, տոնակատարություններ, ինչպես նաև պատվիրակությունների գունագեղ շքերթ:

Փառատոնին մասնակցելու ցանկության դեպքում գրանցվել հետևյալ հղումով` https://reg.russia2017.com/members:

Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 15-ը: Լրացուցիչ պարզաբանումների համար  զանգահարել /047/ 73-20-73 հեռախոսահամարով:

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...