Ընտրացանկ
Ազդագիր
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
03 Ապրիլ 2017

 

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ ս. թ. ապրիլի 29-ին, ժամը 17:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրապետական պարային փառատոն՝ նվիրված Պարի միջազգային օրվան:

Փառատոնի նպատակը մշակութային ժառանգության և մշակութային ինքնության պահպանումն ու մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության քարոզչությունն է:

Փառատոնին մասնակցելու են հանրապետության 18 համայնքների 26 պարախմբեր՝ շուրջ 350 մասնակիցներով: Պարախմբերը ներկայացնելու են մեկ պար՝ իրենց ընտրությամբ և «Փափուռի», «Սասնա քոչարի», «Յարխուշտա», «Կարնո քոչարի»  պարերը: Փառատոնը կեզրափակվի ազգագրական պարերի միասնական շուրջպարով:

 

 

 

 

 

Վերջին հայտարարություններ