Ընտրացանկ
Ազդագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04 Մարտ 2017

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը,կարևորելով երիտասարդության շրջանում ոչ ֆորմալ կրթության խթանումը, «Երիտասարդության ինքնիրացման և զարգացման պայմանների ապահովում» ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 21-23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» խորագրով: Ծրագրի նպատակն է՝նպաստել երիտասարդության շրջանում զբաղվածության խնդրի կարգավորմանը, ակտիվացնել երիտասարդների մասնակցությունը համայնքների զարգացման գործում: Դասընթացը կվարի «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի հիմնադիր,հնէաբան Ռոբերտ Ղուկասյանը /ՀՀ/: Դասընթացին կարող է մասնակցել 18-30 տարեկան յուրաքանչյուր-ոք:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մարտի 17-ը ներառյալ: Դասընթացի ծրագիրը տեղադրված է www.artsakhyouth.am  կայքում:

Հայտերի  ներկայացման և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժին՝ք.Շուշի, Հախումյան 28 հասցեով կամ զանգահարել /047/ 73 20 73,/047/73 40 73 հեռախոսահամարներով, էլ.հասցե՝ eritbajin@gmail.com:

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝հետևյալ հղումով. www.artsakhyouth.am

                                                                    ԾՐԱԳԻՐ

Օր առաջին /21.03.2017, 15:00-16:00/ : Ծանոթություն մասնակիցների հետ: Կալավանում իրականացված ծրագրերի շնորհանդես: Քննարկում-շնորհանդես՝ «Ի՞նչ ենք ուզում»: Թեմայի շրջանակներում վերհանվում են մասնակիցների կողմից իրենց ծրագրերի և նպատակների իրականացման պատրաստակամությունն ու պատրաստվածության աստիճանը:

Օր երկրորդ /22.03.2017-15:00-16:00/ : Ներուժի /ռեսուրսների/ գնահատում: Մարդկային և բնական ռեսուրսների բացահայտումը: Քննարկում-շնորհանդես: Ռեսուրսների համադրումը՝ «Ինչպե՞ս համադրել մարդկային և բնական ռեսուրսները»:

Օր երրորդ /23.03.2017-15:00-16:00/ :Երկարաժամկետ զարգացման ծրագրի էությունն ու ռազմավարական նշանակությունը: Քննարկում-շնորհանդես՝ «Զբոսաշրջությունը որպես մեկնարկային ծրագիր.զբոսաշրջության ժամանակակից պահանջները: Ներքին և արտաքին կապերի ստեղծումն ու նորարարական մտքերի համադրումը»:

Քննարկում՝ Երազանքին ընդառաջ. «Ի՞նչպես քայլ առ քայլ հասնել երազանքին /տեսլականին/.ի՞նչ նոր մարտահրավերներ կարող են առաջանալ»: 

Վերջին հայտարարություններ
  • 20 Սեպտեմբեր 2017
    Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի...